Աշխարհ

Եվրամիությունը 1,6 միլիարդ եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի պաղեստինցիներին

Եվրամիությունը 1,6 միլիարդ եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի պաղեստինցիներին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Քաջա Կալլասը։

«Մենք մեծացնում ենք մեր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին, 1,6 միլիարդ եվրոն մինչև 2027 թվականը կօգնի կայունացնել իրավիճակը Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի հատվածում:

ԵՄ-ն ներդրումներ կկատարի անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ միաժամանակ մարդասիրական օգնություն և աջակցություն տրամադրելով փախստականներին։ «Մենք Պաղեստինի ինքնավարության վաղեմի գործընկերն ենք», – գրել է Կալլասը X սոցիալական ցանցում: